Ինչպես չփչացնել հարաբերությունները

23:08   5 փետրվարի, 2016

Կյանքում մենք բավականին բարդ ու անկանխատեսելի մարդկանց ենք հանդիպում, այնպես որ նրանց հետ ամուր հարաբերություններ կառուցելն այդքան էլ հեշտ չէ: Եթե դու հարաբերությունների հարցում խնդիրներ ունես, ապա դրանք քո բացասական մտածողության ամենազոր ուժի ազդեցության տակ կարող են ձնագնդի նման կուտակվել եւ ուժգնանալ:

Հոգեբանները վստահեցնում են, որ հարաբերությունները նույնպես կարող են դեպրեսիայի մեջ ընկնել, ինչպես մարդիկ: Չէ՞ որ երբ մարդիկ բացասական մտքեր են ունենում ու միայն վատն են ակնկալում, դա դեպրեսիա է կոչվում: Եվ երբ դու նույնն ես անում հարաբերությունների հարցում, դրանք նույն բացասական զարգացում են ունենում:

Հարաբերություններում նեգատիվի արատավոր շղթան պատռելու համար մի քանի փորձված միջոցներ կան:

Հիշիր, որ դու չես կարող մտքեր կարդալ

Մեզ միշտ հաաջողվում է սխալ մեկնաբանել կատարվող իրաադարձությունները ու դրանցից կործանարար հետեւություններ անել: Վստա՞հ եք, որ ձեր ներքին ձայնը չի ստում: Իսկապե՞ս, չէ՞ որ նույնիսկ ամենախորաթափանց մարդկանց չի հաջողվում համոզված լինել, թե ինչ է կատարվում ուրիշի գլխում: Ուրիշի զգացմունքների ու դրդապատճառների մասին ենթադրություններ մի՛ արեք: Եթե ուզում եք պատասխաններ ունենալ, ուղղակի հարցրեք այդ մասին:

 

Իմացիր, որ քո զուգընկերը նույնպես պայծառատես չէ

Հավատա, եթե քո բոլոր մտքերը ու զգացմունքներն այդքան ակնհայտ լինեին ուրիշի համար, ապա նրա համար շատ ավելի հեշտ կլիներ: Դրա համար էլ երբեք վարքագծի բանավոր օրենսգիրք մի ստեղծիր: Չարժե ձեր հարաբերությունները գնահատել այն կանոններով, որոնց մասին քո զուգընկերը պատկերացում անգամ չունի:

Թերահավատությունը քո մշտական ուղեկիցը մի դարձրու

Մեր արած բոլոր եզրակացությունները սովորաբար բացասական բնույթի են լինում: Դրական տրամադրվեք ու ձեր զուգընկերոջ մասին միայն դրական բաներ մտածեք: Նա քո նկատմամբ միայն դրական զգացմունքներ ունի, այնպես որ դու էլ նրան նույն կերպ պատասխանիր: Հավատա լավ բաներին, քանի դեռ հակառակը ապացուցված չէ:

 

Ինքդ քեզ մի լարիր

Եթե զուգընկերդ ուշանում է ընթրիքից, դա դեռ չի նշանակում, որ նա քեզ չի սիրում: Եթե նա չի տարել աղբը՝ դա դեռ չի նշանակում, որ նա քեզ չի հարգում, գուցե պարզապես մոռացել է կամ էլ զլացել: Պետք չէ ամեն ինչում կեղծ նշաններ տեսնել: Բացի դրանից այն, ինչ քեզ համար սկզբունքային նշանակություն ունի՝ նրա համար կարող է մանրուք լինել:

 

Աղբյուր՝ Cosmo



© NEWS.am STYLE