Միխայիլ Գալուստյանի կինն ամաչում է ամուսնուց

19:05   29 հունվարի, 2016

Վիկտորիա Գալուստյանն ամաչում է ամուսնու աստղային կարգավիճակից եւ ուզում է, որ իրեն որպես ինքնուրույն անձնավորություն ընկալեն: «7 Дней» ամսագրին տված հարցազրուցում Վիկտորիան պատմել է իրենց ընտանիքի մասին:

«Ես ամենաքիչն եմ ուզում, որ ինձ որպես հայտնի մարդու կին ընկալեն: Երբեք չեմ հայտարարում բոլորին, որ Միշան իմ ամուսինն է: Ինձ նույնիսկ տխրեցնում է, երբ ես տեսնում եմ, թե ինչքան են փոխվում մարդիկ՝ իմանալով այդ մասին: Սկսում են ավելի զգուշավոր լինել, բառերն ընտրել, ես ինձ վրա նրանց զննող հայացքներն եմ զգում: Այսինքն՝ դեռ մեկ րոպե առաջ ես այդ մարդկանց հետաքրքիր էի որպես առանձին անձ, իսկ իմանալով որ ես Գալուստյանի կինն եմ՝ նրանք սկսում են, եթե կարելի է այդպես ասել , գնահատել ինձ: Դրա համար ես ձգտում եմ հնարավորինս երկար լռել այն մասին, թե ով է իմ ամուսինը»,- մեջբերում է Վիկտորիային ամսագիրը:

Նշենք, որ Վիկտորիա Գալուստյանը դաստիարակում է երկու հրաշալի դուստրերի՝ էստելային ու Էլինային:

«Երբ ես ու Միշան դեռ միասին չէինք ապրում, ես հասցրել էի ավարտել տնտեսական ֆակուլտետը, աշխատել իմ մասնագիտությամբ ու հասկանալ, որ դա ինձ բոլորովին հետաքրքիր չէ: Իսկ հետո երկար ժամանակ տնային տնտեսուհի եմ եղել ու փորձել եմ ինձ ամենատարբեր ուղղություններով՝ հաճախել եմ դերասանական վարպետության դպրոց, դիջեյների դասընթացներ»,- պատմում է Վիկտորիան:

Վիկտորիան հավելում է, որ ամուսինն իր ոչ բոլոր նախասիրություններին է հավանություն տվել: Մասնավորապես Միխայիլը կնոջն արգելել է դերասանական կարիերայով զբաղվել կամ գիշերային ակումբում աշխատել:

Միշան միանգամից ասաց. «Նույնիսկ չփորձես: Դու չես լինի ոչ դերասանուհի, ոչ էլ դիջեյ՝ ես քեզ թույլ չեմ տա»: Ես նրան հոյակապ հասկանում եմ, դա իրոք բարդ է՝ անընդհատ փորձեր ու հյուրախաղեր: Կամ օրինակ գիշերային ակումբներում աշխատել: Ես ինքս էլ պատրաստ չեմ դրան»,- նշել է Վիկտորիան:

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE