Ինչպես երկար պահպանել մանիկյուրը

20:06   6 փետրվարի, 2016

Մանիկյուրի երկարակեցությունը պահպանելը բարդ չէ. բավական է հետեւել մատնահարդարման ու խնամքի ընդամենը մի քանի հասարակ կանոնների:

Յուղազրկիր եղունգներդ

Դիմացկուն մանիկյուրի առաջին կանոնը. լաքը պետք է քսել յուղազրկված եղունգների վրա: Եղունգը մաքրիր սպիրտի հիմքով պատրաստված հատուկ լուծույթով: Իսկ եթե նման լուծույթ չունես, ապա կարող ես օգտագործել սովորական օծանելիք, որը սպիրտ է պարունակում:

Կարեւոր է՝ եղունգները յուղազրկելուց հետո դրանց մի կպեք, թե չէ հակառակ էֆեկտը կստանաք:

Թողեք, որ լաքի յուրաքանչյուր շերտն ամբողջովին չորանա

Եթե ինքնուրույն եք տանը մանիկյուր անում, ուրեմն այն ավելի դիմացկուն դարձնելու հրաշալի հնարավորություն ունեք: Սրահում յուրաքանչյուր հաջորդ շերտը քսում են նախորդն ավարտելուց անմիջապես հետո: Որպեսզի լաքը երկար պահպանվի՝ մատնահարդարմանն ավելի շատ ժամանակ հատկացրեք՝ թողեք, որ յուրաքանչյուր շերտը չորանա, ծածկույթների միջեւ 10 րոպե ընդմիջումներ արեք:

Կարեւոր է. եղունգները պետք է ներկել չորս շերտով՝ հիմք, երկու շերտ լաք, թոփ: հենց այս սխեման է ապահովում մանիկյուրի երկարակեցությունը:

Արագ չորացող լաքեր մի գործածեք

Այն լաքերը, որոնք 60 վայրկյանում չորանում են, հետո նաեւ արագ ջնջվում են: Ոչ մի զարմանալի բան չկա՝ արագ չորացող միջոցները պարզապես ավելի շատ լուծիչ են պարունակում ու դրա համար էլ վայրկենապես չորանում են: Ի դեպ, նման լաքերը նաեւ ավելի վնասակար են եղունգների համար, դրա համար էլ ավելի լավ է ժամանակ տրամադրեք չորացմանը:

Կնքեք եղունգի ծայրերը

Պրոֆեսիոնալ հնարք, որի մասին նույնպես պետք չէ մոռանալ՝ եղունգները ծածկեք թոփով, միշտ վրձինով ներկեք եզրերը, չվախենալով կեղտոտել մատը: Բանն այն է, որ լաքը միշտ սկսում է մաքրվել եղունգի ծայրից, ու այս ձեւով դուք կկարողանաք այն ավելի դիմացկուն դարձնել:

Լաքը վարսահարդարիչով մի չորացրեք

Շատ աղջիկներ արագության համար եղունգները չորացնում են տաք օդով, օգտագործելով սովորական վարսահարդարիչ: Մինչդեռ նման բան անել պետք չէ: Տաք օդի հոսքը քայքայում է լաքի կառուցվածքը, այնպես որ հետո մի զարմացեք, եթե մանիկյուրը հենց հաջորդ օրը մաքրվի: Եթե այդքան շատ եք ուզում լաքը ֆենով չորացնել, այդ դեպքում գոնե սառը օդի ռեժիմը միացրեք:

Ծածկույթը թարմացրեք թափանցիկ թոփով

Որպեսզի ծածկույթը երկար պահպանվի՝ լաքը քսելուց մեկ – երկու օր հետո թարմացրեք թոփը՝ այդպես ավելի հեշտ է, քան հետո ջնջված մասերը ներկելը:

Կարեւոր է՝ հետեւեք, որ թոփը հեղուկ լինի, եթե այն մի քիչ խտացել է, դուք դրանով ընդամենը կփչացնեք մանիկյուրի տեսքը եւ հետո՝ այն ավելի արագ կջնջվի:

Եղունգներին յուղ քսեք

Յուղը ոչ միայն ավելի փափուկ է դարձնում ավելորդ մսերը, այլեւ ունակ է ավելի երկար պահպանել քո մանիկյուրը: Լաքի ջնջվելու հիմնական պատճառը ջրի հետ շփումն է: Դրա համար էլ՝ եթե մտադիր ես ցնցուղ ընդունել՝ եղունգներիդ յուղ քսիր: Քեզ թվում է, թե այն միանգամից կանցնի, բայց իրականում եղունգների վրա դեռ երկար պահպանվում է յուղի թաղանթը, որը վանում է խոնավությունը:

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE