Street Style Երեւանում. Ձմեռային կոշիկներ

12:05   1 փետրվարի, 2016

Ձմռանը կոշիկ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն նորաձեւությանը, այլեւ դրանց հարմարավետությանը, քանի որ տարվա այս եղանակին փողոցները սառած են եւ ձնապատ: Անհարմար կոշիկների պատճառով մենք ոչ միայն դանդաղ ենք քայլում, այլեւ շատ զգույշ, որպեսզի խուսափենք սայթաքելուց:

Այսպիսով, այս անգամ ուսումնասիրել ենք հայ աղջիկների ձմեռային կոշիկները, որպեսզի տեսնենք, թե արդյոք մեր աղջիկներն է՞լ են համաձայն ասվածի հետ: Պետք է նշել, որ արդյունքը դրական էր, քանի որ եթե նախկինում հայուհիները բարձրակրունկներ էին հագնում, նույնիսկ, ձմռանը, ապա այսօր նրանց մեծամասնությունը հրաժարվել է բարձրակրունկներից` նախապատվությունը տալով տաք եւ հարմարավետ կոշիկներին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE