Քայլի Ջենների երկու միլիոնանոց տան կտուրից ջուր է կաթացել անձրեւի ժամանակ

14:31   1 փետրվարի, 2016

Քայլի Ջենները հայտնվել է տհաճ պատմության մեջ: Ռեալիթի շոուի 18-ամյա աստղի առանձնատան կտուրից հորդ անձրեւի ժամանակ ջուր է կաթացել: Ջուրը լցվել է տուն, ինչը սարսափեցրել է Քայլիին: 2.7 միլիոն դոլարանոց առանձնատունն ունի հինգ ննջասենյակ, հսկայական խոհանոց, կինոթատրոն ու հսկայական հանդերձասրահ, որտեղ Քայլին իր իսկ խոսքով, անց է կացնում ժամանակի մեծ մասը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Քայլին սոցցանցերում մի քանի տեսագրություն է տեղադրել, որտեղ երեւում է, թե ինչպես է ջուրը փչացրել իր առանձնատան պատն ու հատակը:

«Իմ կտուրից ջուր է կաթկթում»,- հայտնել է Քայլին ու սկսել է սրբիչով մաքրել հատակը:

A video posted by Kylie Jenner Snapchats (@kylizzlesnapchats) on



© NEWS.am STYLE