Մսակերների ու բուսակերների սեքսի համեմատությունը. տեսահոլովակը ռեկորդներ է սահմանում Youtube-ում

23:16   1 փետրվարի, 2016

Արդեն մի քանի օր է համացանցում մեծ իրարանցում է առաջացրել մի սադրիչ սոցիալական տեսահոլովակ, որը դիտել են ավելի քան երկու միլիոն անգամ:

Կենդանիների պաշտպանության PETA կազմակերպությունը սոցիալական տեսահոլովակ է հրապարակել՝ Last Longer անունով, որտեղ ցուցադրված է մսակերների ու բուսակերների սեքսի համեմատությունը:

Սադրիչ բովանդակությամբ տեսահոլովակը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, թե սթեյքերի սիրահարների սեքսի համեմատ ինչ որակյալ կարող է լինել բուսակերների սեքսը:

Տեսահոլովակում հայտնում են, որ մսակերները խոլեստերինի ավելցուկի պատճառով արյան ներհոսքի խնդիր են ունենում մարմնի տարբեր օրգաններում, ինչն էլ հենց կարող է էրեկտիլ դիսֆունկցիա առաջացնել:

Տեսահոլովակի հեղինակները նաեւ վստահեցնում են, որ բուսակերներն ավելի դիմացկուն են ու նվազ խոցելի սրտանոթային հիվանդությունների նկատմամբ, ինչը արտահայտվում է նաեւ սեքսի որակում:

Ի սկզբանե PETA –ն մտադիր էր այս տեսագրությունը ցուցադրել ամերիկյան ֆուտբոլի Super Bowl Սուպերգավաթի ժամանակ, սակայն առաջնության պաշտոնական գործընկեր CBS հեռուստաալիքը մերժել էր այդ առաջարկը:



© NEWS.am STYLE