Ռուս կանայք Նոր տարին նշել են անկողնում՝ իրենց սիրելի տղամարդկանց գրկում

19:16   2 փետրվարի, 2016

Ռուս կանայք Նոր տարին նշել են իրենց սիրելի տղամարդկանց գրկում՝ անկողնում, գրում է «Дни»։

Ամանորյա գիշերը սեքսը եղել է ռուս կանանց 24 տոկոսի գլխավոր զվարճանքը, այս մասին են վկայում «Секс.рф» կենտրոնի տվյալները։ Ընդ որում՝ կանանց մեկ երրորդն այս Ամանորին իր կյանքում լավագույնն է անվանել։ Հետաքրքիր է, որ այն կանայք, որոնք դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը անցկացրել են իրենց սիրելի տղամարդու հետ, մյուսների համեմատ՝ ավելի գոհ էին մնացել տոնից։

Տոնը մենակ են դիմավորել աղջիկների 2 տոկոսը, իսկ իրենց զուգընկերոջ հետ՝ 9 տոկոսը, իսկ ընդհանուր առմամբ կանանց 56 տոկոսը Նոր տարին դիմավորել է  իրենց սիրելի տղամարդու ընկերակցությամբ։ Չնայած Նոր տարվա գլխավոր զվարճանքը շարունակում է մնալ հեռուստացույցն էր՝ այն դիտել է հարցման մասնակից կանանց 59 տոկոսը։ Մեծ հաջողություն են վայելում նաեւ հրավառությունները (39 տոկոս) ու գիշերային զբոսանքները (25 տոկոս)։ Այդուհանդերձ, կանայք այս տոնը հիշել են նախեւառաջ մտերիմների հետ շփումներով (48 տոկոս) ու սիրելի մարդու հետ ժամանցով (17 տոկոս)։ Ճոխ սեղանը գլխավոր տեղում էր հարցման մասնակիցների ընդամենը 6 տոկոսի համար, հրավառություններն ու զբոսանքների մասին խոսել է 3 տոկոսը, իսկ մրցույթների ու զանազան խաղերի մասին՝  2 տոկոսը։

Ընդհանուր առմամբ տոնը տանն էր նշել հարցման մասնակիցների 48 տոկոսը, 27 տոկոսը հյուր էր գնացել կամ էլ ազգականների մոտ էր նշում, 10 տոկոսը քաղաքից դուրս էր գնացել, իսկ ռեստորաններ, ակումբներ կամ այլ հասարակական հաստատություններ այցելել էր հարցման մասնակիցների 8 տոկոսը։



© NEWS.am STYLE