Ռոբ Քարդաշյանի ընկերուհին բանտից ազատվելը տոնել է գիշերային ակումբում

11:33   3 փետրվարի, 2016

Ռոբ Քարդաշյանի ընկերուհին՝ Բլեք Չայնան, բանտից ազատվելը տոնել է գիշերային ակումբում, որտեղ մեծ հավաքույթ էր կազմակերպել:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 27-ամյա Չայնան ակումբ էր գնացել Էմբեր Ռոուզի հետ:

Բլեք Չայնային Թեքսասից Լոս Անջելես Ռոբ Քարդաշյանն էր բերել իր մեքենայով: Հիշեցնենք, որ երբ աղջիկը Լոնդոն էր ուղեւորվել, նրան հանել էին օդանավից: Չայնան հարբած վիճակում էր, իսկ հետո նրա մոտ նաեւ էքսթազի էին հայտնաբերել:

Դե իսկ ազատություն ստանալուց հետո Չայնան որոշել է գնալ Ace of Diamonds ակումբ, որը Արեւմտյան Հոլիվուդում է գտնվում:

Էմբերի հետ միասին Չայնան կանխիկ փող էր շաղ տալիս պարուհիների վրա:

Իսկ հետո գեղեցկուհիները հեռացել են ակումբից:

Էմբերը թիկնապահների հետ

Բլեքը՝ մենակ

Հիշեցնենք նաեւ, որ Էմբերը հաշտվել է Քիմ Քարդաշյանի հետ, որը հաշտեցման առաջին քայլն էր արել՝ նրան հրավիրելով զրույցի Քրիս Ջենների տուն:

Լուսանկարները՝ AKM-GSI, Splash, INF Photo-ի



© NEWS.am STYLE