Աստղային հիթ շքերթ. Դերասանուհի Ելենա Վարդանյանի TOP 5 ամենասիրելի ֆիլմերը

11:42   3 փետրվարի, 2016

«ԴոՄիՆո» սիթքոմից հայտնի դերասանուհի Ելենա Վարդանյանին խնդրեցինք թվարկել իր սիրելի ֆիլմերի հնգյակը:

«Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել: Սիրված շատ ֆիլմեր ունեմ: Այսօր կփորձեմ առանձնացնել դրանցից հինգը»,-ասաց դերասանուհին` նշելով հետեւյալ հինգ ֆիլմերը.

5.«Օրենքից դուրս»/Down by Law

«Շատ եմ սիրում ռեժիսոր Ջիմ Ջարմուշի աշխատանքները: Շատ յուրահատուկ ոճ ունի: Սա էլ հետաքրքիր ֆիլմ է` հագեցած հումորով եւ լավ երաժշտությամբ»:

4.«Քաղցր կյանք»/La Dolce Vita

«Ֆեդերիկո Ֆելինիի հրաշալի ֆիլմն է: Շատ եմ սիրում Մարչելո Մաստրոյանիին: Այս ֆիլմի շնորհիվ կարողանում ես զգալ հռոմեական գեղեցիկ միջավայրը»:

3.«Ամուսնություն իտալական ձեւով»/Martimonio All’Italiana

«Այս ֆիլմը չսիրելն անհնար է»:

2.«Կազինո»/Casino

«Մարտին Սկորսեզեի ֆիլմն է, որտեղ նկարագրված է Լոս Անջելեսի կյանքը, իսկ Ռոբերտ Դե Նիրոյի եւ Շերոն Սթոունի խաղն, ուղղակի, հրաշալի է»:

1.«Ամուսնանալու սովորություն»/The Marrying Man

«Թեթեւ եւ գեղեցիկ կատակերգություն է, որը տրամադրություն է  բարձրացնում»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարը` Ելենա Վարդանյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE