Ուզբեկ երգչուհուն պատժել են մերկ մարմինը ցուցադրող տեսագությունների համար

14:42   3 փետրվարի, 2016

Ուզբեկստանում նոր սկանդալ է հասունանում: Ուզբեկստանի հանրահայտ երգչուհի Թամիլան զրկվել է արտոնագրից, որը նրան իրավունք է տալիս ելույթ ունենալ հայրենիքում ու մեկնել արտասահմանյան հյուրախաղերի: Իշխանություններին վրդովեցրել էր երգչուհու տեսագություններից մեկը, որտեղ նա ցուցադրել էր իր հետույքը:

Թամիլայի մենեջերը արդեն հայտնել է, որ դադարեցնում է նրա հետ համագործակցությունը, իսկ երգչուհին էլ Ղազախստան է փախել:

Սկանդալը սկսվել էր հունվարի 31-ին: Անհայտ մեկը Telegram մեսենջերում երկու տեսահոլովակ էր տարածել, որոնցում աղջիկը չափազանց բաց դիրքերով է: Առաջինում տղամարդը, որի դեմքը չի երեւում, հարցնում է Թամիլային, թե ինչպիսին է նա եղել մինչեւ երգչուհի դառնալը: Դրան ի պատասխան՝ Թամիլան հանում է տաբատն ու կռանում դեպի տեսախցիկը՝ ցուցադրելով իր բարեմասնությունները:

Ուշագրավն այն է, որ ավելի ուշ Թամիլան խոստովանել էր, որ այդ կադրում հենց ինքն է պատկերված: Սակայն երգչուհին հերքել է իր մասնակցությունը երկրորդ տեսահոլովակին, որտեղ ինչ -որ մերկ աղջիկ է քայլում փողոցում:

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE