Ռիհաննայի ալբոմի վաճառքի մեկնարկն անհաջող է եղել

15:15   3 փետրվարի, 2016

Ռիհաննայի Anti ալբոմի վաճառքի մեկնարկն անհաջող է եղել: Ձայնասկավառակը ԱՄՆ –ում առաջին շաբաթվա ընթացքում ընդամենը 460 կրկնօրինակով է վաճառվել:

Նշենք, որ թողարկմանը հաջորդած առաջին օրերին, երգչուհու ութերորդ լոնգփլեյը հնարավոր էր անվճար ներբեռնել TIDAL սերվիսից : Կայքի ներկայացուցիչները հայտնել են, որ ձայնասկավառակը ներբեռնել են ավելի քան 1 մլն անգամ:

Հետաքրքիր է նաեւ այն, որ Anti-ի դեբյուտը Billboard 200–ում սկսվել է 27-րդ հորիզոնականից: Ձայնասկավառակը նման դիրքում է հայտնվել սթրիմինգի տվյալների հիման վրա՝ 5.6 մլն լսում:

Աղբյուրը՝  Apelzin



© NEWS.am STYLE