Ջերարդ Բաթլերը՝ «Եգիպտոսի աստվածները» ֆիլմի անոնսում

18:12   3 փետրվարի, 2016

Համացանցում հայտնվել է «Եգիպտոսի աստվածները» ֆիլմի նոր անոնսը. կինոնկարի պրեմիերան տեղի կունենա երկու շաբաթից:

Ֆիլմում նկարահանվել են Ջերարդ Բաթլերը ու Նիկոլայ Քոսթեր Վալդաուն:

Բաթլերից ու Քոսթեր Վալդաուից բացի ֆիլմի նկարահանումներին մասնակցել են նաեւ Էբբի Լին, Քորթնի Իտոնը, Բրենթոն Թուեյթսը եւ այլ աստղեր:

Ֆիլմի սյուժեն ծավալվում է Հին Եգիպտոսում: Խավարի աստված Սեթը սպանում է իր եղբորը՝ Օսիրիսին, եւ իշխանությունն իր ձեռքը վերցնում: Նրա դեմ պայքարի է դուրս գալիս մի հասարակ մահկանացու, որը երազում է վերադարձնել իր սիրեցյալին մեռյալների թագավորությունից: Պայքարի համար նա միանում է Գոռ աստծու հետ: 



© NEWS.am STYLE