Би-2-ն ներկայացրել է «Компромисс» երգի նոր շքեղ տեսահոլովակը

14:36   4 փետրվարի, 2016

Би-2 ռոք խումբը Youtube-ի իր ալիքում ներկայացրել է «Компромисс» երգի նոր տեսահոլովակը: Ստեղծագործությունն ընդգրկվել է խմբի «16+» ութերորդ ստուդիայական ալբոմում: Հիմա խումբն աշխատում է իններորդ ձայնասկավառակի վրա, որը կթողարկվի այս տարի:

«Այս տեսահոլովակի վրա մենք առաջին անգամ աշխատել ենք Իգոր Շմելյովի հետ: Նա մեզ տասը գաղափար էր առաջարկել, տասը տարբերակ: Դրանցից մեկում սեւ- սպիտակ նկար էր՝ մարդիկ կանգնած էին շախմատի խաղատախտակի վրա՝ ասես զինվորներ լինեին: Եվ ահա այդ նկարն էլ վճռորոշ դարձավ մեզ համար՝ մեզ միանգամից դուր եկավ այդ գաղափարը»,- տեսահոլովակը մեկնաբանել է Շուրան: 



© NEWS.am STYLE