Ռիտա Օրան ու Ջերարդ Բաթլերը գիշերը միասին են անցկացրել հյուրանոցում

11:04   4 փետրվարի, 2016

46-ամյա դերասան Ջերարդ Բաթլերն ու 25-ամյա երգչուհի Ռիտա Օրան ժամադրության էին գնացել Արեւմտյան Հոլիվուդ, գրում է Us Weekly-ն: Բրիտանացի երգչուհուն, որը վերջերս Lui ամսագրի համար թոփլես էր նկարահանվել, եւ դերասանին «բռնացրել են» 4 աստղանի հյուրանոցներից մեկում: Մինչեւ համար գնալը զույգը ընթրել էր հյուրանոցի ռեստորանում:

«Նրանք գինի էին խմում, ու Ռիտան գրկեց Ջերարդին, երբ նա կարճատեւ բացակայությունից հետո սեղանի մոտ վերադարձավ: Հաշիվը Ջերարդը փակեց»,- պատմել է մոտ կանգնած աղբյուրը Us Weekly–ի նոր համարում:

Նշենք, որ Բաթլերը վերջերս է բաժանվել իր ընկերուհուց՝ Մորգան Բրաունից, որի հետ հարաբերությունները մեկ տարուց ավելի էին տեւել:

Ինչ վերաբերում է Օրային, ապա երգչուհու ու Բեյոնսեի ամուսնու՝ ռեփ երգիչ Ջեյ Զիի ընկերության միջեւ աշխատանքային տարաձայնություններ են ծագել, որոնք այս պահին դատարանի միջոցով են կարգավորվում:



© NEWS.am STYLE