Ջասթին Բիբերը ռեստորանում երգել է անծանոթ աղջկա համար եւ բոլորին թեքիլա հյուրասիրել

13:04   4 փետրվարի, 2016

Ջասթին Բիբերը միշտ իրադարձությունների կենտրոնում է: Կանադացի երգչի PR թիմը տարիներ շարունակ նրա համար «սկանդալիստի» կերպար էր ստեղծում, իսկ Ջասթինը վերջերս իրեն չափազանց մարդկային է պահում (եւ փառք Աստծու). փողոցում օգնում է անծանոթ մի կնոջ, հեծանվորդների հետ է լուսանկարվում... Ըստ երեւույթին Բիբերը հոյակապ տրամադրություն ունի եւ դրա համար հիմքեր, չէ որ նրա հիթերը առաջին տեղերն են զբաղեցնում համաշխարհային հիթ շքերթներում:

Այս անգամ երգիչը ուշադրության կենտրոնում էր հայտնվել Լոս Անջելեսի The Nice Guy ռեստորանում:

Ինչպես գրում է  TMZ–ը, Բիբերը նստել էր դաշնամուրի մոտ ու երգել իր հիթերից մի քանիսը, ինչպես նաեւ One Republic-ի հանրահայտ Apologize երգը: Երգչի հարեւանությամբ գտնվող սեղանի շուրջ ինչ -որ աղջկա ծնունդ էին նշում, ու Ջասթինը որոշել էր իր երգերով շնորհավորել աղջկան, իսկ հետո էլ նրա բոլոր հյուրերին թեքիլա էր հյուրասիրել:

Ահա թե ինչպիսին է Բիբերը ...

Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE