Ռոբ Քարդաշյանին «բռնացրել են» Բլեք Չայնայի տան մոտ

13:38   4 փետրվարի, 2016

Ռոբ Քարդաշյանն արդեն մեկ շաբաթից ավելին է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է: Առայժմ պարզ չէ, արդյոք Քարդաշյանների գերդաստանը միտումնավոր է ստվերից դուրս բերում Ռոբին, որպեսզի նրան էլ մասնակից դարձնի ռեալիթի շոուին, թե Ռոբն ինքն է որոշել «կյանք վերադառնալ»: Բայց ամեն դեպքում փաստը մնում է փաստ, որ Քիմ Քարդաշյանի 28-ամյա եղբայրը, որը տառապում է ճարպակալումով, որոշել է զբաղվել ինքն իրենով: Ըստ երեւույթին Ռոբի որոշման վրա ազդել է նրա ընկերուհին՝ Բլեք Չայնան, որի հետեւից Ռոբն ի դեպ իր մեքենայով հասել էր մինչեւ Թեքսաս, որտեղ աղջկան կալանավորել էին՝ օդանավում ոչ պատշաճ վարքագծի համար:

Ռոբին հաջողացրել են լուսանկարել Չայնայի տան մոտ, իր մեքենայի ղեկին, որից հետո զույգը միասին տուն էր մտել:

Ռոբն իր սոցցանցի էջերում հրապարակել էր նաեւ տեսագրություն մարզասրահից, իսկ ավելի ուշ մեկ տեսագրություն էլ զբոսանքից, որտեղ Չայնան զբոսնում է իր որդու՝ Քինգ Քահիրոյի հետ (երեխայի հայրը , ի դեպ, ռեփ երգիչ Tyga-ն է՝ Քայլի Ջենների նախկին բոյֆրենդը):

Snap - ROBPHUCKEDME

A video posted by ROBERT KARDASHIAN (@robkardashian) on

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ X17Online



© NEWS.am STYLE