Ոստիկանությունը կալանավորել է անհայտ անձի, ով փորձել է ներխուժել Թեյլոր Սվիֆթի տուն

12:02   4 փետրվարի, 2016

Ոստիկանությունը կալանավորել է մի կասկածելի մարդու, որը թափառում էր Թեյլոր Սվիֆթի լոսանջելեսյան տան շուրջ, գրում է TMZ–ը:

Հայտնում են, որ մարդը փորձում էր մտնել տան տարածք: Ոստիկանները եկել են, հենց երգչուհու հարեւաններից մեկը ոստիկանություն է զանգել ու հայտնել, որ ինչ-որ կասկածելի մարդ է թափառում Սվիֆթի առանձնատան շուրջը:

Առայժմ հայտնի չէ, արդյոք Թեյլորն այդ պահին տանն էր, թե ոչ: Իսկ տղամարդը կալանքի ժամանակ իրեն ագրեսիվ չէր պահում: Հայտնում են որ կալանավորվածին ուղարկել են հոգեբուժարան՝ հետազոտության: 



© NEWS.am STYLE