Ինչպես են Ռիհաննան ու Ջորջ Քլունին պատասխանել մերկ սելֆիի եւ սեքսի մասին հարցերին The Ellen DeGeneres Show շոուին

14:04   4 փետրվարի, 2016

Ռիհաննան ու Ջորջ Քլունին Էլլեն Դեջեներեսի The Ellen DeGeneres Show հանրահայտ շոուի հյուրերն էին: Դերասանները խաղում էին Never Have I Ever խաղը, որի ժամանակ տրվում են հարցեր «Երբեւէ նման բան արե՞լ եք... », որից հետո խաղացողները պետք է համապատասխան ցուցանակներ բարձրացնեն, որոնց վրա գրված է «Այո» կամ «Ոչ»:

54-ամյա դերասանը ու 27-ամյա երգչուհին պատասխանել են մերկ սելֆիների, ոգելից խմիչքի, նախկին բոյֆրենդների կամ ընկերուհիների անունները մոռանալու ու պատահաբար սխալ մարդկանց ուղարկված անպարկեշտ հաղորդագրությունների մասին հարցերին:

Տեսնենք, թե ինչ է դրանից ստացվել:

Աղբյուրը՝  Just Jared



© NEWS.am STYLE