Նոր միտում՝ «մերկ» մանիկյուր

20:08   5 փետրվարի, 2016

«Մերկ» մանիկյուրը, այն է՝ Negative Space-ը, եղունգների մշակման նորաձեւ միտում է, երբ երկրաչափական նախշեր կամ այլ պատկեր նկարելու համար գունավոր լաքով պատում են ոչ թե ամբողջ եղունգը, այլ միայն նրա մի մասը։

Այդ դիզայնը ստանալու 2 միջոց կա։ Առաջինը, երբ սկզբում ողջ եղունգը պատում են թափանցիկ լաքով, իսկ հետո բարակ վրձնով նախշեր նկարում։

Երկրորդ միջոցն ավելի հարմար է երկրաչափական պատկերներ անելու համար։ Այդ ժամանակ օգտագործում են հատուկ կպչուն ժապավեն։

Այն ապագա պատկերի տեսքով կպցնում են եղունգին, հետո ուղղակի վրայից ներկում են։ Քո մանիկյուրը կարող է հիշեցնել անցյալ սեզոնին արդիական համարվող «լուսնային» մանիկյուրը, երբ կոնտրաստ ստեղծող գույնով ներկվում էր միայն կուտիկուլայի հատվածը։

Հիմա գունավոր լաքի փոխարեն պարզապես օգտագործում ենք թափանցիկը։ «Մերկ» մանիկյուրն ավելի ոճային է նայվում, եթե օգտագործում եք երկրաչափական ձեւեր, ինչպես նաեւ սեւ, սպիտակ, կարմիր եւ պաստելային երանգներ։

Աղբյուրը՝  Cosmo



© NEWS.am STYLE