P.Diddy–ն հերքում է 2Pac-ի սպանությունը մեկ միլիոն դոլարով պատվիրելու մեղադրանքը

12:36   5 փետրվարի, 2016

Այդ հիմա են ռեփ երգիչները բոլորը փափուկ դարձել ու միայն արտաքուստ են ահեղ թվում, իսկ ահա 90 –ականներին ԱՄՆ-ում իսկական պատերազմ էր ծավալում ռեփ կատարողների միջեւ: Հեռավոր 96-ին սպանվել էր ռեփի կուռք Թուփաք Շաքուրը: Սպանության պատվիրատուին առայսօր չեն գտել, բայց մամուլում պարբերաբար շրջնառվում էր P. Diddy–ի անունը:

Ինչպես գրում է TMZ–ը, Լոս Անջելեսի նախկին ոստիկանը հավաստիացնում է, որ հենց P. Diddy –ն էր պատվիրել Թուփաք Շաքուրի սպանությունը՝ ռեփի աստղի կյանքը գնահատելով մեկ միլիոն դոլար: Այդ մահին հաջորդել էր պատասխան հանցագործություն: Ռեփ երգիչ Շուգ Նեյթը վրեժխնդիր էր եղել P. Diddy–ին՝ սպանելով նրա ընկերոջը՝ Բիգգի Սմոլսին: Մոտ կանգնած աղբյուրի խոսքով, Թուփաքի ընկերը մարդասպանին 13 հազար դոլար էր վճարել՝ պատվերը կատարելու համար:

P. Diddy -ն հերքում է այս մեղադրանքները: 46-ամյա ռեփ երգիչը բազմիցս հայտրարել է, որ ոչ մի առնչություն չի ունեցել 2Pac-ի սպանության հետ: Օրինակ 2008 թ L.A. Times –ը մի հոդված էր հրապարակել, որում հիշտակված էր ժամանակին ՀԴԲ-ին ցուցմունքներ տված աղբյուրը: Աղբյուրը հավաստիացնում էր, որ P.Diddy –ի մարդիկ բազմիցս փորձել են սպանել Թուփաքին, սակայն դա նրանց չէր հաջողվել:

The Times-ն էլ իր հերթին է բազմիցս անդրադարձել այս թեմային ու անցկացնելով սեփական հետաքննություն՝ հանգել էր այն եզրակացության, որ P.Diddy –ն չէր կարող լինել սպանության կազմակերպիչը:



© NEWS.am STYLE