Բրուք Շիլդսը, Պամելա Անդերսոնը, Պլասիդո Դոմինգոն՝ Վիեննայի օպերային պարահանդեսին

13:10   5 փետրվարի, 2016

Ավստրիայի մայրաքաղաքում նախօրեին կայացել է մշակութային խոշորագույն միջոցառումներից մեկը՝ Վիեննայի օպերային պարահանդեսը։ Ինչպես միշտ հայտնի միլիարդատեր Ռիչարդ Լագները հայտնվել է իր աստղի ուղեկցությամբ։ Ամեն տարի 83-ամյա մեծահարուստը հայտնի դեմքերին գումար է վճարում, որպեսզի նրանք ուղեկցեն իրեն միջոցառման ժամանակ։ Այս անգամ Ռիչարդի զույգը 50-ամյա դերասանուհի Բրուք Շիլդսն էր։

Տեսախցիկները ֆիքսել են նաեւ Պամելա Անդերսոնին։

Պլասիդո Դոմինգո, Օլգա Պերետյատկո, Սաշա Գեցել

Հանրությանը ներկայացել է 186 պարային զույգ

Իսկ ինչ-որ մեկն անգամ կորցրել էր գիտակցությունը նախքան պարահանդեսի  մեկնարկը

Անցյալ տարի միջոցառումը մթագնել էր Քիմ Քարդաշյանի հետ կապված սկանդալը։ Այն ժամանակ Ռիչարդ Լագները հայուհուն կես միլիոն դոլար էր վճարել իրեն ուղեկցելու համար։

Քիմը պարահանդես էր եկել մոր՝ Քրիս Ջենների հետ։ Իրադարձությունները զարգացել էին վատագույն սցենարով։ Քիմն անսպասելի լքել էր պարահանդեսը ամենաթեժ պահին։ Ավելի ուշ նա մամուլին հայտնել էր, թե միլիոնատերը սեռական բնույթի ծառայություններ է պահանջել իրենից։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  AFP-ի, Getty-ի, Splash-ի, Invision-ի, AP-ի



© NEWS.am STYLE