Ռեփեր Ուիզ Խալիֆան մարիխուանայի իր ապրանքանիշը կստեղծի

15:46   5 փետրվարի, 2016

Բոլոր նրանք, ում գեթ մեկ անգամ «բախտ է վիճակվում» հաղորդակից լինել Քանյե Ուեսթին, միանգամից ոգեշնչվում են որեւէ արտառոց մտահղացումով: Քիմ Քարդաշյանի ամուսնու հետ վիճաբանությունից հետո ( Ուիզն արդեն հաշտվել է ռեփ երգչի հետ, իսկ նրա նախկին կինը՝ Էմբեր Ռոուզն էլ Քիմ Քարդաշյանի հետ) միանգամից խորասուզվել ստեղծագործական գաղափարների մեջ:

Ուիզը, որը բազիցս կողմ է արտահայտվել մարիխուանայի գործածման օրինականացմանը, մտադիր է համագործակցել Կոլորադո նահանգի ընկերություններից մեկի հետ եւ ստեղծել մարիխուանայի իր սեփական ապրանքանիշը:

«Այդ արտադրանքի վրա ես տարիներով աշխատել եմ ու դրանք հասցրել եմ կատարելության: Ես ուրախ եմ, որ RiverRock ընկերության աջակցությամբ կարող եմ դրանք ներկայացնել նաեւ ձեզ: Հույս ունեմ, որ կկարողանամ մարդկանց իրազեկել մարիխուանայի գործածման մասին, ու վերացնել դրա արգելքը ԱՄՆ ամբողջ տարածքում»,- նշել է ռեփ երգիչն իր ուղերձում:

Նշենք, որ սա Ուիզի առաջին համագործակցությունը չէ մարիխուանա արտադրող ընկերության հետ: Երգիչն արդեն ստեղծել է երկու անվանական արտադրանք՝ Khalifa's strain и Khalifa Kush: Դրանք մեծ պահանջարկ են վայելում ու շատ դժվար է գտնելը: Մարիխուանայի որակը գնահատող կայքի վարկանիշով Ուիզի արտադրանքը 4.8 բալ է ստացել՝ հինգ բալանոց համակարգով:

Հավելենք, որ Ուիզի հաջորդ ալբոմը կոչվելու է Rolling Papers 2: The Weed Album ու միայն անվանումից արդեն պարզ է, թե ինչին է այն նվիրված լինելու:

Նշենք, որ մարիխուանայի գործածումը թույլատրված է ԱՄՆ հետեւյալ նահանգներում՝ Կոլորադո, Վաշինգթոն, Օրեգոն եւ Ալյասկա: 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE