Քանյե Ուեսթը շնորհակալություն է հայտնել աստծուն, մորը եւ Ռոբերտ Քարդաշյանին իր ալբոմի ստեղծման համար

16:11   5 փետրվարի, 2016

Քանյե Ուեսթը փետրվարի 11-ին կներկայացնի իր ալբոմը: 38-ամյա ռեփ երգիչը շնորհակալություն է հայտնել աստծուն, մորը ու Ռոբերտ Քարդաշյանին իր ալբոմի ստեղծման համար:

Ինչպես գրում է People-ը, Քանյեն 92.3 radio ռադիոկայանի եթերում Big Boy–ի հաղորդման ժամանակ հայտնել է, որ նոր ալբոմը ստեղծելիս իրեն օգնել են գերագույն ուժերը:

«Այս ալբոմը երազանք է, որը չէր կարող իրականացվել առանց աստծու օգնության: Ես արել եմ աշխատանքի երկու տոկոսը, մնացածը երկնքի օգնությամբ է ստեղծվել: Ես շնորհակալ եմ աստծուն, իմ հանգուցյալ մայրիկին ու Քիմի հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին: Նրա՛նք են օգնել ինձ: Ռոբերտը շարունակում է այն աշխարհից օգնել աֆրոամերիկացիներին, ես զգում եմ նրա օգնությունը»:

Ի դեպ, Քանյեն նշել է, որ հավանաբար նորից կփոխի իր ալբոմի անվանումը:

 

 

 



© NEWS.am STYLE