Բեն Սթիլերը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում աշխարհի ամենաերկար սելֆի-ձողի համար

16:38   5 փետրվարի, 2016

Մինչ Բեն Սթիլերը, Բեն Ուիլսոնն ու Պենելոպա Քրուզը շրջում են Եվրոպայում՝ Zoolander ֆիլմի երկրորդ մասը ներկայացնելու, ֆիլմի գլխավոր հերոս Բեն Սթիլերը հատնվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Դերասանը ռեկորդակիր է դարձել իր ամենաերկար սելֆի ձողի շնորհիվ, որից նա օգտվել է Լոնդոնում կատակերգության պրեմիերայի ժամանակ:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, դրա երկարությունը 8.5 մետրի էր հասնում: Պրեմիերային ներկա էր Գինեսի գրքի ներկայացուցիչը, որը Սթիլերին հանձնել էր նրա ռեկորդը հաստատող հատուկ հավաստագիր:

Ֆիլմը, որը վարձույթում կհյատնվի 2016 թ. փետրվարի 12-ին, պատմում է տղամարդ մոդելի չարաբաստիկ արկածների մասին: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Ջասթին Բիբերը, Օուեն Ուիլսոնը, Պենելոպա Քրուզը, Քանյե Ուեսթը, Քիմ Քարդաշյանը, Նաոմի Քեմփբելն ու Կարա Դելեվինը: 



© NEWS.am STYLE