Ռուս տրանսգենդերը դատի է տվել ԿԲ-ին. ռուբլու փոխարժեքի պատճառով նրա հավաքած գումարը չի բավականցնում սեռը փոխելու համար

17:07   5 փետրվարի, 2016

Ռուս տրանսգենդերը դատի է տվել Կենտրոնական բանկին, քանի որ ռուբլու փոխարժեքի անկման պատճառով նրա հավաքած գումարն այլեւս չի բավականցնում սեփափոխության վիրահատության համար, գրում է LifeNews.-ը:

Մոսկվայի բնակիչ Դմիտրի Վորոբյովը՝ նույն ինքը Դաշա Կենովան, տեւական ժամանակ գումար էր հավաքում վիրահատության համար, որը միայն արտասահմանում է հնարավոր անել:

2014 թ. հունվարի դրությամբ նա բավականաչափ գումար ուներ հավաքած՝ 10 հազար դոլար: Գումարը ռուբլով էր հավաքել, արել էր ամեն տեսակի աշխատանք ու երբ Թաիլանդ մեկնելուն հաշված օրեր էին մնացել, ռուբլու փոխարժեքը կտրուկ նվազել է, ինչի հետեւանքով բաղձալի վիրահատության արժեքը կրկնակի աճել է:

Դմիտրին խոստովանում է, որ մանկությունից իրեն աղջիկ էր զգում, սակայն միայն մի քանի տարի առաջ էր որոշել ամբողջովին անցնել կանացի հագուկապի: Այդ ժամանակվանից ի վեր նրա կյանքն ամբողջովին փոխվել է, նա ընտրել է վարսավիրի մասնագիտություն ու սկսել ջանասիրաբար յուրացնել այդ գործը: Կատարյալ երջակության համար նրան միայն երկրորդ կեսն էր պակասում: Կենովա – Վորոբյովային տղամարդիկ են դուր գալիս, իսկ վիրահատություն նա որոշել է անել, որպեսզի կենսաբանական սեռը չխանգարի լիարժեք հարաբերություններ կառուցելուն:

Ծնողները աջակցել են որդու որոշումը ու նույնիսկ սկսել են օգնել, որ նա վիրահատության համար փող հավաքի: Շուտով ընկերներն ու ծանոթներն էլ են միացել այդ գործին: Ու հիմա Դաշայի համար կրկնակի ցավալի է, որ վիրահատության մասին ստիպված է լինելու առայժմ մոռանալ:

«Ընդհանուր ջանքերով մենք 10 հազար դոլար էինք հավաքել, բայց փոխարժեքը իջավ, ու հիմա ես արդեն չգիտեմ, թե ինչ անեմ,- խոստովանում է Դաշան,- Ես պահանջոմ եմ փոխհատուցել իմ կորցրած 390 հազար ռուբլին: Կոպիտ ասած՝ որպեսզի իմ ձեռքին նորից 10 հազար դոլար լինի, եւ ես կարողանամ Թաիլանդ ուղեւորվել՝ վիրահատության»:

Թե որքանով է իրատեսական, որ տրանսգենդերին կհաջողվի դատարանի միջոցով հետ ստանալ իր կորցրած գումարները, առայժմ պարզ չէ: Ռուսաստանում սա կլինի առաջին նման նախադեպը:

 

 



© NEWS.am STYLE