Անակնկալ Էլթոն Ջոնից. հայտնի երաժիշտը ելույթ է ունեցել Լոնդոնի կայարանում

17:29   5 փետրվարի, 2016

Այ քեզ անակնկալ: Էլթոն Ջոնը հայտնվել է Լոնդոնի Սենթ Փանքրաս կայարանում, 68- ամյա երաժիշտն այնտեղ նստել է Yamaha «հանրային» դաշնամուրներից մեկի մոտ ու սկսել է նվագել:

Ինչպես գրում է Billboard-ը, այս երաժշտական գործիքը Էլթոն Ջոնը նվիրել է կայարանին: Համացանցում հայտնվել են տեսագրություններ, որոնք նկարահանել են երգչի երկրպագուները:

Ելույթից հետո երաժիշտը դաշնամուրի վրա գրություն է թողել «Վայելեք դաշնամուրը: Սա նվեր է: Սիրով՝ Էլթոն Ջոն»:



© NEWS.am STYLE