Ռեփեր Tyga-ն Բլեք Չայնայի թմրամոլության պատճառով անհանգստանում է իր երեխայի համար

18:04   5 փետրվարի, 2016

Ռեփեր Tyga-ն մտահոգված է Բլեք Չայնայի վարքի պատճառով, քանի որ նա իր տղայի՝ Քինգ Քաիրոյի մայրն է։ Երաժիշտը հիմա հանդիպում է Քայլի Ջենների հետ, իսկ Ռոբ Քարդաշյանն ապրում է 27-ամյա Չայնայի տանը: Վերջինս օրեր առաջ տհաճ պատմության մեջ էր ընկել ալկոհոլի պատճառով։ Աղջկան կալանավորել էին Թեքսասում եւ նրա մոտ էքստազի էին հայտնաբերել։ Հետո Չայնային ազատ էին արձակել, իսկ Ռոբը Լոս Անջելեսից եկել էր նրա հետեւից։

TMZ-ի փոխանցմամբ՝ այժմ ռեփերը մտահոգվում է երեխայի համար։ Երաժիշտը կարծում է, որ թմրանյութերից եւ ալկոհոլից ունեցած կախվածությունը վտանգում է իր երեք տարեկան երեխային։ Ռեփերն այցելում է փոքրիկին հանգստյան օրերին, սակայն կատարվածից հետո երաժիշտը դատարան է դիմել երեխային իր մոտ տեղափոխելու մտադրությամբ՝ պնդելով, որ Չայնան չի կարող խնամել նրան, ինչպես հարկն է։

Նշենք, որ Tyga-ն հանգիստ է վերաբերվում Ռոբի եւ Չայնայի հարաբերություններին եւ Ռոբին ավելի լուրջ մարդ է համարում, քան նախկին կնոջը։

 



© NEWS.am STYLE