Փեսացուի ամուսնական մատանու հումորային գրառումը ցնցել է համացանցը

20:39   5 փետրվարի, 2016

Ինչեր ասես, որ չեն անի սիրահարները...

Միչիգանից 29-ամյա Ամանդա Թոլմանի ամուսնու՝ 30-ամյա Դենի ամուսնական մատանու լուսանկարը քամու նման տարածվում է ամբողջ համացանցում: Պատճառը մատանու ներսի հատվածում առկա հումորային գրառումն է, որը հենց Ամանդայի «ձեռքի գործն» է:

Զույգը, որն ունի երեք երեխա, հինգ տարի առաջ ամուսնանալիս որոշել է մատանիները պատվիրել Քալիֆորնիայի ոսկերչական տներից մեկում: Ամանդան ապագա ամուսնուց գաղտնի խնդրել է մատանու վրա փորագրել «ետ դիր» (Put it back on) գրառումը: Երբ մատանիներն արդեն պատրաստ են եղել, Դենը հաճելիորեն զարմացել եւ գնահատել է կնոջ հումորի զգացումը:

Սակայն հինգ տարի առաջ տեղի ունեցած այս պատմության մասին ոչ մեկն էլ չէր իմանա, եթե չլիներ Դենի ընկեր Ջորդանը, որն օրեր առաջ բացահայտել է մատանու «գաղտնիքը», լուսանկարել այն եւ լուսանկարը հրապարակել սոցցանցերում:

«Իմ լավագույն ընկերոջ կինը փորագրել է տվել սա ամուսնու մատանու վրա: Նրանք հիանալի ընտանիք են, եւ սա պարզապես հումոր է»,- գրել է Ջորդանը:

Ահա այս գրառումից հետո համաշխարհային բազմաթիվ պարբերականներ կապ են հաստատել զույգի հետ եւ հարցազրույց վերցրել նրանցից:

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE