Հինգ սարսափելի սխալ՝ մաշկի եւ մազերի խնամքի հարցում

21:12   13 փետրվարի, 2016

Դու բավականին շատ ժամանակ ու փող ես ծախսում լավ տեսք ունենալու համար, բայց հաճախ այդ բոլոր ջանքերն ապարդյուն են լինում՝ խնամքի մասին տարածված սխալների ու մոլորությունների պատճառով:

1. Մշտապես փորձարկումներ ես անում կոսմետիկայի հետ

Մենք հավատում ենք, որ դու պաշտում ես կոսմետիկան ու պատրաստ ես գնել բոլոր այդ սրվակները: Բայց քեզ համար թերեւս անակնկալ կլինի իմանալ, որ խնամքի միջոցների հաճախակի փոփոխությունը կարող է մաշկի խնդիրների, ալերգիայի ու ցանի պատճառ դառնալ: Եթե դու գտել ես որեւէ քսուք, որը քեզ հարմար է, հավատարիմ մնա դրան: Հակառակ տարածված տեսակետին՝ մաշկը կոսմետիկ պրոցեդուրաներին «չի սովորում», այնպես որ ավելի լավ է օգտագործիր այն որակյալ քսուքներ, որոնց քո մաշկն արդեն սովոր է ու մեկից մյուսը մի անցիր:

2. Սխալ ընտրված տոնային քսուք

Եվս մեկ անակնկալ՝ տոնային քսուքը պետք է ընտրել ոչ միայն մաշկի գույնով, այլեւ դրա տեսակով: Եվ դա շատ կարեւոր է: Ամեն ինչ հեշտ է՝ չոր մաշկին հարմար չէ յուղոտ մաշկի համար նախատեսված տոնային քսուքը եւ նաեւ հակառակը: Ինչպես ընտրել, եթե քսուքի վրա ոչ մի նշում չկա այդ մասին: Կարդացե՛ք այդ քսուքի մասին արձագանքները ու խորհրդակցե՛ք գնում կատարելիս. միայն այդպես:  

3. Սանրում ես խոնավ մազերը

Սկզբում սանրում ես խոնավ մազերը, իսկ հետո էլ զարմանում, որ դրանց ծայրերն այդքան արագ են ճյուղավորվում: Մազերը ավելորդ անգամ չվնասելու համար նախ լավ չորացրու դրանք սրբիչով՝ առանց տրորելու, հետո մի քիչ չորացրու վարսահարդարիչով եւ միայն դրանից հետո սանրվիր:

4. Ձեռքերով դիպչում ես դեմքիդ

Դեմքին ձեռքերով դիպչել կարելի է միայն երբ  տանն ես ու մինչ այդ լավ լվացել ես ձեռքերդ: Տրանսպորտում, փողոցում, աշխատավայրում աշխատեք չդիպչել մաշկին ու ազատվել դեմքը ափով տրորելու վատ սովորությունից: Դրա պատճառով են հենց պզուկներ առաջանում:

5. Չափից հաճախ ես սկրաբներ օգտագործում

Համաձայն ենք, որ մաշկը մաքրելը գեղեցիկ մաշկի հիմքն է, բայց բավական է դեմքը սկրաբով տրորել: Ու առավել եւս իմաստ չունի դա ամեն օր անել, քանի որ ոչ մի օգուտ դրանից չի լինի, դու միայն կխախտես բնական pH-ը ու մաշկի իմունիտետը: Եթե սկրաբ, ապա շաբաթական 1-2 անգամը բավական է: 

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE