Հինգ հեռուստասերիալ, որոնք կհետաքրքրեն հատկապես կանանց եւ աղջիկներին

12:08   6 փետրվարի, 2016

Համաձայնեք, որ կան հեռուստանախագծեր, որոնք ունեն կոնկրետ լսարանային դասակարգում: Դրանցից որոշները դուր են գալիս, բացառապես, տղամարդկանց, որոշներն էլ, ընդհակառակը, նախատեսված են, հիմնականում, կանանց համար:

Հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվել ենք` ընտրելով մեր հիթ շքերթի թեման: Այս անգամ ներկայացնում ենք հինգ հեռուստասերիալ, որոնք առավել կհետաքրքրեն իգական սեռի ներկայացուցիչներին: Հուզիչ սիրային պատմություն, ֆանտաստիկ եւ անիրական թվացող սեր, կանացի խորմանկություններ, գաղտնիքներ` ահա, թե ինչ է պատկերված նշված հինգ սերիալներում:

Աղջիկներ, հետաքրքրե՞ց: Ուրեմն` սկսեք դիտել հետեւյալ հեռուստասերիալները, մանավանդ, որ դրանք բոլորն էլ հասանելի են համացանցում:

«Վերադարձրու իմ սերը»/Верни Мою Любовь

«Վամպիրի օրագրերը»/The Vampire Diaries

«Վտանգավոր սպասուհիները»/Devious Maids

«Փոքրիկ խաբեբաները»/Pretty Little Liars

«Բամբասկոտը»/Gossip Girl

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE