Մայլի Սայրուսը նոր առանձնատուն է գնել Լիամ Հեմսվորթի հետ ապրելու համար

12:28   6 փետրվարի, 2016

Հունվարի վերջին տեղեկացրել էին, որ 2013-ին բաժանված Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթը դարձյալ միասին են: Նշվում էր, որ 23-ամյա երգչուհին եւ 26-ամյա դերասանը դարձյալ նշանվել են:

Ինչպես գրում է TMZ-ը, Մայլի Սայրուսը 2 ու կես մլն դոլարով նոր տուն է գնել:  

Արժե նշել, որ տունը Լիամի տան դիմաց է: Աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ վերջերս Մայլին (իր հինգ շների հետ) մտադիր է նոր տուն տեղափոխվել, որտեղ պատրաստվում է ապրել դերասանի հետ:

 



© NEWS.am STYLE