Քիմ Քարդաշյանի բաժանորդների թիվը Twitter-ում 40 միլիոնի է հասել

13:11   6 փետրվարի, 2016

Քիմ Քարդաշյանի բաժանորդների թիվը Twitter –ում հասել են 40 մլն-ի: Ուրախացած Քիմը երկրպագուներին շնորհակալություն է հայտնել.

«40 մլն Twitter –ում: Շատ շնորհակալ եմ ձեր սիրո համար»,- գրել է Քիմը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի Kimoji շարժապատկերները Apple store –ի վաճառքի առաջին տեղում են (դրանց թողարկման օրը Apple store –ի աշխատանքը քիչ էր մնում խափանվեր, քանի որ այդ պատկերները 1 դոլար 99 ցենտով ձեռք բերելու ցանկություն ունեցողների թիվը գերազանցել էր 9000 մարդը մեկ միլիվայրկյանում):

Հիշեցնենք նաեւ, որ Քայլի Ջենները Instagram–ում 50 մլն բաժանորդ ձեռք բերելու կապացությամբ երեկ սեքսուալ լուսանկար էր հրապարակել:



© NEWS.am STYLE