Հմայիչ Ջիջի Հադիդը, Քենդալ Ջենները, Սելենա Գոմեսը եւ ուրիշներ՝ LOVE magazine-ի նոր համարում

14:13   6 փետրվարի, 2016

LOVE magazine պարբերականը հայտնի է մոդելների եւ կինոաստղերի մասնակցությամբ իր ամանորյա տեսաշարերով: Փետրվարյան թողարկման շապիկին անկրկնելի Ջիջի Հադիդն է, որի ֆոտոսեսիան կարելի է գտնել պարբերականի էջերում: 

Համարում իրենց տեղն են գտել Քենդալ Ջենները:

Հմայիչ Սելենա Գոմեսը:

Ինչպես նաեւ Էմիլի Ռատաժկովսկին:

Ջիջիի ֆոտոսեսիայի հեղինակը Կարին Բեքոֆն է, որպես աստղի ոճաբան հանդես է եկել Սալլի Լինդին:

Իմիջիայլոց, մոդելը մի փոքրիկ հարցազրույց է տվել պարբերականին, որում նշել է, որ երբ իրեն վատ է զգում, միշտ դիմում է Քենդալ Ջեններին: 

«Երբ հոգիս տխուր է կամ երբ սոցցանցերում բացասական մեկնաբանությունները զզվեցնում են ինձ, ես միշտ խոսում եմ Քենդալի հետ», - նշել է 20-ամյա մոդելը:

Ջիջին նշել է նաեւ Նաոմի Քեմփբելին: 

«Պոդիում բարձրանալիս ինձ մի քանի անգամ աջակցել է Նաոմի Քեմփբելը: Ես հաճախ հուզվում եմ, բայց նա ինձ ասաց, որ հուզվելը հիմարություն է», - ասում է Ջիջին:



© NEWS.am STYLE