Աստղային հիթ շքերթ. Դերասանուհի Եվա Բաղդասարյանի TOP 5 ամենասիրելի ֆիլմերը

13:26   6 փետրվարի, 2016

Այսօր շաբաթ է, իսկ դա նշանակում է, որ վաղը կիրակի է, հետեւաբար երեկոյան վստահ կարելի է ժամանակ տրամադրել ֆիլմ դիտելուն: Իսկ ի՞նչ ֆիլմ դիտել: Այս հարցին այսօր պատասխանում է «Եռաչափ սեր» սիթքոմից սիրված դերասանուհի Եվա Բաղդասարյանը: Ահա, թե որ հինգ ֆիլմերն է Եվան առանձնացրել մեր խորագրի համար:

5. August Rush

«Օրիգինալ ֆիլմ, հրաշալի դերասանական կազմ, փոքրիկ տղա, որն ուղղակի հրաշքներ է գործում երաժշտական գործիքով եւ հասնում բարձունքների»:

4.«Սեւ կարապը»/Black Swan

«Ինձ թվում է` կարիք չկա այս ֆիլմը նկարագրելու: Բոլորը տեսել են եւ համոզված եմ` հավանած կլինեն»:

3.«1+1»

                            

«Համոզված եմ` այս ֆիլմը դիտելուց հետո մարդկանց ներաշխարհը կփոխվի: Կհասկանան, որ կյանքից, ընդհանրապես, բողոքելու ոչինչ չունեն` նայելով գլխավոր հերոսին` ինչպես է նա պայքարում իր կյանքի համար, ապրում եւ գնահատում ամեն օրը»:

2.«Սերը սիրում է պատահականություններ»

«Այս ֆիլմը հիշելիս չեմ կարողանում զսպել արցունքներս: Սա սիրո մասին այն ֆիլմն է, որը քեզ ստիպում է հավատալ, որ պատահականություններ լինում են»:

1. «Կնքամայրը»/Bella Mafia

«Չեմ կարող նկարագրել, թե մարմնովս ինչ սարսուռ է անցնու ամեն անգամ այս ֆիլմը դիտելուց հետո: Այն պատմում է կանանց մասին, որոնք կարողացան վրեժ լուծել իրենց ամուսիններին պանողներից, որոնցից մեկը գլխավոր հերոսուհու որդին էր: 1997 թ-ի ֆիլմ է, բայց ինձ համար շատ է առանձնանում այս ֆիլմը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարը` Եվա Բաղդասարյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE