Օռլանդո Բլումին եւ Քեթի Փերիին միասին «բռնացրել են» Լոս Անջելեսում

18:12   6 փետրվարի, 2016

Օռլանդո Բլումին եւ Քեթի Փերիին «բռնացրել են» Լոս Անջելեսում ժամադրության պահին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, զույգին «բռնացրել են» Արեւմտյան Հոլիվուդի Sunset Tower հյուրանոցում, որտեղ Օռլանդոն եւ Քեթին եկել են  39-ամյա դերասանի մեքենայով: 

31-ամյա երգչուհուն եւ Օռլանդոյին հյուրանոցի մոտ դիմավորել է դերասան Ջեյսոն Բեյթմանը կնոջ` Ամանդայի հետ: 

Նշենք, որ Բլումին եւ Փերիին սիրավեպի մասին սկսեցին խոսել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունից հետո: Երեկույթին դերասանին եւ երգչուհուն նկատել էին իրար հետ սիրախաղ անելիս:

Լուսանկարները` AKM-GSI-ի, Xposure-ի

 



© NEWS.am STYLE