Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին ուրախ է Ռոբի եւ Բլեք Չայնայի սիրային կապի համար

19:29   6 փետրվարի, 2016

Ռոբ Քարդաշյանի եւ Բլեք Չայնայի սիրային կապն արդեն երկու շաբաթ է ամենաքննարկվող թեման է: Քիմ Քարդաշյանի եղբոր նախկին ընկերուհի Ադրիեն Բայլոնը Us Weekly պարբերականին պատմել է իր տեսակետը Ռոբի ու գիշերային ակումբների 27-ամյա պարուհու կապի մասին: Ադրիենը ու Ռոբը հանդիպում էին 2007-2009 թթ.:

«Ես ուրախ եմ նրա համար: Նրան լավագույն բաներն եմ մաղթում: Նա արժանի է երջանկության ու ի դեպ երջանիկ տեսք ունի: Նա լավ տղա է, ես միշտ էլ ասում էի»,- նշել է 32-ամյա աղջիկը:

 



© NEWS.am STYLE