10 անկեղծ հաղորդագրություն՝ հենց հիմա ձեր սիրելիին ուղարկելու համար

20:34   6 փետրվարի, 2016

Ամուր եւ երջանիկ հարաբերությունները յուրաքանչյուր կնոջ եւ տղամարդու երազանքն են, չէ որ սիրելի անձնավորության ժպիտը, փայլող աչքերն ու սիրալիր հայացքը թեւեր են տալիս եւ բարձրացնում երկուսի տրամադրությունը: Իսկ ինչ պետք է անել դիմացինին նման երջանկություն պարգեւելու համար: Իհարկե, սեր եւ ուշադրություն նվիրել Նրան: Իսկ այս հարցում օգնության են հասնում ջերմ խոսքերն ու ռոմանտիկ արտահայտությունները: Առաջարկում ենք հենց հիմա ձեր ընտրյալին հետեւյալ տասը հաղորդագրության ներից մեկը ուղարկել եւ ժպիտ պարգեւել Նրան:

1. Որքան հաճելի է հիշել քեզ հետ անցկացրած ամեն վայրկյանը, եւ երազել այն ամենի մասին, որ սպասվում է մեզ ապագայում: Դու ամենակարեւորն ես իմ կյանքում:

2. Գիտես, միգուցե ես հաճախ չեմ բարձրաձայնում, բայց գնահատում եմ այն, ինչ դու անում ես ինձ համար:

3. Պարզապես ցանկացա ասել, որ ամեն րոպե քո մասին եմ մտածում: Վստահ եմ, որ քեզ մոտ ամեն  ինչ կստացվի: Ցույց տուր բոլորին:

4. Վստահ եմ, որ եթե աշխարհում քեզ նման շատ տղամարդիկ լինեին, ապա այն ավելի լավը կլիներ: Ես երջանիկ, որ դու իմ կողքին ես:

5. Ես միշտ քո կողքին եմ: Եթե օգնության կարիք ունենաս, ասա ինձ:

6. Կարոտել եմ քեզ եւ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ ենք իրար հետ առանձնանալու:

7. Ես հպարտ եմ, որ իմ ընտրյալը լավագույնն է իր գործում: Իսկ գիտե՞ս, որ քո շնորհիվ ես նույնպես փորձում եմ լավագույնը դառնալ:

8. Նույնիսկ հիմա, երբ մենք այդքան դժվարություններ ենք հաղթահարել, ես նորից կասեի՝ «Համաձայն եմ»:

9. Քո սերը թեւեր է տալիս ինձ: Հուսով եմ, որ կարողանում եմ ինչ-որ չափով վերադարձնել այն ամենը, ինչ դու տալիս ես ինձ:

10. Ինչը կարող է ավելին լինել, քան երկար եւ դժվար օրվա վերջում քեզ հանդիպելն ու քեզ փարվելը:

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Formulalubvi

 



© NEWS.am STYLE