Նոր միտում Իտալիայում. ուսանողներն իրենց համալսարանի անունը գրում են բարեմասնությունների վրա

21:36   6 փետրվարի, 2016

Անցած շաբաթվանից Իտալիայում լայն տարածում է գտել նոր միտում: Սկզբում Միլանի, իսկ հետո նաեւ իտալական մյուս քաղաքների համալսարանների ուսանողները սկսել են սոցիալական կայքերում ցուցադրել իրենց բարեմասնությունները, որոնց վրա գրված են իրենց ուսումնական հաստատության անվանումը:

Բոկկոնիի համալսարանի ուսանող 23–ամյա Գրացիա Սփինելին MailOnline-ի հետ զրույցում նշել է, որ այս միտումն ունի նախապատմություն.

«Սկզբում այս ամենը կատակ էր եւ մարդիկ շապիկով էին լուսանկարվում`ցուցադրելով իրենց կուրծքը: Հետո միտումը փոխվեց եւ լուսանկարվում էին կրծկալ հագած: Իսկ այժմ ուսանողները իրենց կրծին գրիչով գրում են համալսարանի անվանումը եւ հրապարակում լուսանկարը»:

Ի դեպ, այս արշավին միացել են նաեւ տղաները, որոնք նույնպես փորձում են այս ձեւով ցուցադրել սերը իրենց ուսումնական հաստատության նկատմամբ:



© NEWS.am STYLE