42-ամյա Հայդի Կլումը ցուցադրել է իր կիսավարտիքը Էլլեն Դեջեներեսի շոուի ժամանակ

17:40   6 փետրվարի, 2016

42-ամյա մոդել, բիզնեսլեդի, հագուստի դիզայներ Հայդի Կլումը հյուրընկալվել է Էլլեն Դեջեներեսի շոուին: Հայտնի աստղն իր անձնական եւ ստեղծագործական նորություններից խոսելուց զատ ցուցադրել է նաեւ կիսավարտիքը, որի վրա գրված էր Էլլեն:

- Դու մինչեւ այստեղ գալը փորձե՞լ ես այս զգեստը: Դու այն հագած նստե՞լ ես  ինչ-որ տեղ,- ծաղրելով հարցրել է հաղորդավար Էլլենը:

- Այո, ինչու՞,- պատասխանել է Կլումը:

- Պարզապես շատ կարճ է, այդքանը,- կատակել է Էլլենը:

42-ամյա Հայդին համաձայնել է եւ նշելով, որ հագել է էլլենի կիպ կիսավարտիքը՝ ցուցադրել է այն:

Առաջարկում ենք դիտել այս զվարճալի տեսանյութը:

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE