Աստղային ոճ. Ջենսեն Էքլզ

14:33   7 փետրվարի, 2016

Նրան սկսեցին ճանաչել «Գերբնականը» հեռուստասերիալից հետո, որտեղ նա մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին` խորհրդավոր, հումորով եւ հմայիչ Դին Վինչեսթերին: Մինչ շատ տղաներ պնդում են, թե աղջիկները տվյալ հեռուստասերիալը դիտում են, որովհետեւ հավանում են Ջենսենի հմայիչ կերպարը, շտապենք փաստել, որ աղջիկներին դուր է գալիս ոչ միայն նրա արտաքին տեսքը, այլեւ Դինի հումորի զգացումն ու ծիծաղելի կերպարները. ավելորդ է խոսել նրա նախընտրած երաժշտության եւ կաշվե պիջակի մասին:

Դին Վինչեսթերի կերպարը, կարծես թե, վաղուց արդեն հոգեհարազատ է դարձել նաեւ Ջենսեն Էքլզին: Իրական կյանքում էլ դերասանին հաճախ կարելի է տեսնել կաշվե պիջակով, զոլավոր վերնաշապիկով, մարմինը կիպ ընդգրկող շապիկներով եւ ջինսե տաբատներով:

Ջենսենի կերպարն առավել հմայիչ է դառնում, երբ նա ձեռքն է վերցնում կիթառն ու սկսում է նվագել…

Մնում է միայն գուշակել` արդյո՞ք իրական կյանքում էլ է դերասանը վարում Chevrolet Impala 1967, որն այդքան սազում է Դին Վինչեսթերին:

Ինչեւէ, այսօր անդրադարձել ենք Ջենսեն Էքլզի կերպարներին, որոնք փորձենք ցույց տալ տասը լուսանկարի միջոցով.

10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE