Բեյոնսեի նոր տեսահոլովակը «պայթեցրել է» Youtube-ը

10:33   7 փետրվարի, 2016

Բեյոնսեի Formation (Dirty) երգի նոր տեսահոլովակը «պայթեցրել է» Youtube-ը։

Այն 12 ժամից էլ քիչ ժամանակահատվածում 2 մլն մարդ է դիտել։ Երգչուհին իր նոր ստեղծագործությունը հրապարակել է Youtube-ի իր ալիքում։

Հատկանշական է, որ Բեյոնսեն տեսահոլովակը թողարկել է ամերիկյան ֆուտբոլի սուպերգավաթի եզրափակիչից մեկ օր առաջ Բրունո Մարսի եւ Coldplay-ի հետ համատեղ։
Formation անվանումով տեսահոլովակի սկզբում երգչուհին կանգնած է Նյու Օռլեան քաղաքի ոստիկանության Ford Crown Victoria մեքենայի տանիքին եւ հարցնում է բռնության մասին։



© NEWS.am STYLE