Մարկ Ցուկերբերգը չինարենով շնորհավորել է չինական Ամանորը եւ հայտարարել իր դստեր չինական անունը

13:09   7 փետրվարի, 2016

Փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերն աշխարհում կնշեն չինական Նոր տարին՝ ըստ լուսնային օրացույցի։ 2015-ի Այծի տարուն փոխարինելու է գալիս 2016-ի Կապիկի տարին։ 

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կնոջ՝ Պրինցելա Չանի եւ դստեր՝ Մաքսի հետ շնորհավորել է բոլորին չինարենով։

«Պրինցելան, Մաքսը եւ ես շնորհավորում ենք բոլորին չինական Ամանորի առթիվ։ Հույս ունենք, որ Հրե Կապիկի տարում բոլորդ երջանկություն եւ հաջողություն կգտնեք»,-ասել է նա։
Բացի այդ, Ցուկերբերգը հայտարարել է իր դստեր՝ Մաքսի չինական անունը՝ Չեն Մին Յու։



© NEWS.am STYLE