Նորաձեւության թեմայով հինգ հաղորդում, որոնք կհետաքրքրեն աղջիկներին

18:05   7 փետրվարի, 2016

Նորաձեւությունը կախարդական աշխարհ է, որի մի մասնիկը լինել երազում, կամ որոշակի տարիքում երազել է ցանկացած աղջիկ: Շքեղ զգեստներ, բարձրակրունկ կոշիկներ, կատարյալ դիմահարդարում եւ գլամուրային ամսագրերի շապիկները զարդարող լուսանկարներ` համաձայնեք, որ գայթակղիչ է հնչում:

Սակայն նորաձեւության աշխարհն այդքան էլ վարդագույն չէ, ինչպիսին կարող է թվալ առաջին հայացքից: Դիզայներներն անընդհատ պայքարի մեջ են միմյանց հետ, իսկ մոդելներն էլ ստիպված են լռել եւ անել այնպես, ինչպես թելադրում են ոճաբաններն ու լուսանկարիչները:

Նորաձեւության աշխարհի փայլն ու դրա հակառակ կողմը ցույց են տրված մի շարք ռեալիթի շոուներում, որտեղ դիզայներներն ու մոդելները մրցում են միմյանց դեմ:

NEWS.am STYLE-ն առաձնացրել է նորաձեւության թեմայով հինգ միջազգային հաղորդում, որոնք հաստատ  կհետաքրքրեն ոլորտի սիրահարներին.

«Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը»/America’s Next Top Model

«Պոդիում նախագիծ»/Project Runway

«Պոդիումի մոդելները»/Models of the Runway

«Դեմքը»/The Face

«Նորաձեւության աստղերը»/Fashion Star

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE