Քլոե Քարդաշյանը ներկայացրել է իր մերկ լուսանկարներն՝ համեմատվելով Մերիլին Մոնրոյի հետ

13:32   8 փետրվարի, 2016

Դեկտեմբերին Քլոե Քարդաշյանն իր երկրպագուներին ուրախացրել էր՝ ասելով, որ նկարահանվել է մերկ ֆոտոշարքում: Իսկ հիմա 31- ամյա հայուհին իր Twitter–ում հրապարակել է այդ ֆոտոսեթի լուսանկարներից մեկը:

«Համեմատելով սիրելի Մերիլին Մոնրոյի հետ»,- այսպես է ստորագրել իր լուսանկարը Քիմ Քարդաշյանի քույրը:

Նշենք, որ հայուհու լուսանկարները արվել էին լողավազանում՝ Սեն Բարթելեմի արեւադարձային կղզում, որտեղ նա հանգստանում էր անցած տարվա օգոստոսին:

Լուսանկարների հեղինակը հանրահայտ լուսանկարիչ Մարք Ռոզենթալն է:



© NEWS.am STYLE