Բրազիլիայի ավանդական դիմակահանդեսը՝ շքեղ լուսանկարներում

12:36   8 փետրվարի, 2016

Բրազիլական դիմակահանդեսը մի քանի օր առաջ է մեկնարկել Ռիո դե Ժանեյրոյում:

Դիմակահանդեսը 4 օր ու 4 գիշեր է տեւում, ու մենք որոշել ենք մեկտեղել ու ձեզ ներկայացնել դիմակահանդեսային լուսանկարները: 

Դիմակահանդեսային երթեր կազմակերպվում են Բրազիլիայի գրեթե բոլոր քաղաքներում, բայց ամենավառ ու տպավորիչ ներկայացումները կարելի է տեսնել հենց Ռիո դե Ժանեյրոյի «Մարկիզ դե Սապուկաի» մարզադաշտում: Այնտեղ սկսվել են մրցումներ սամբայի լավագույն դպրոցների միջեւ:

Դիմակահանդեսն ավանդաբար սկսվում է արարողությունից, որի ժամանակ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը քաղաքի խորհրդանշական բանալիները փոխանցում է Մոմո թագավորին՝ տոնի տիրոջը, որի դերի համար սովորաբար ընտրում են որեւէ գեր ու բարձրահասակ տղամարդու: 

Իսկ փետրվարի 13-ին կանցնի այսպես կոչված հաղթողների շքերթը՝ ժյուրիի ամենաբարձր գնահատականները ստացած վեց դպրոցները եւս մեկ անգամ կցուցադրեն իրենց տաղանդը:

Ընդ որում՝ տոնակատարությունների մասնակիցները փորձում են հանդիսատեսին ու ժյուրիին զարմացնել ոչ միայն պարերի վարպետությամբ, այլեւ հագուստի ու դեկորացիաների ճոխությամբ: 



© NEWS.am STYLE