Աստղային ոճ. Էնրիկե Իգլեսիաս

19:34   8 փետրվարի, 2016

Նա համարվել եւ համարվում է բոլոր ժամանակների ամենահմայիչ իսպանացի երգիչներից մեկը: 40-ամյա Էնրիկե Իգլեսիասը մինչ օրս սիրված է թե մի շարք դեռահասերի, թե երիտասարդ աղջիկների եւ թե հասուն կանանց կողմից: Պատճառն այն է, որ երգիչը հոգ է տանում եւ իր հավերժ երիտասարդ արտաքինի, եւ հետաքրքիր երգացանկի մասին:

Մարմինը կիպ ընդգրկող սեւ եւ սպիտակ հասարակ շապիկներ, վերնաշապիկներ, պատռված ջինսեր, ակնոցներ եւ, իհարկե, գրեթե ցանկացած կերպարին համահունչ կեպիներ` ահա ամենը Էնրիկեի ոճի մասին:

Բնական է` երգիչը, ժամանակ առ ժամանակ, հանդես է գալիս նաեւ էլեգանտ կոստյումով: Բայց դա սվորաբար լինում է մրցանակաբաշխությունների եւ պաշտոնական միջոցառումների ժամանակ: Իսկ բեմում եւ առօրյայում Իգլեսիասի կերպարին համապատասխանում է վերը նկարագրածը:

Քանի որ երգիչը դեռեւս պաշտոնապես ամուսնացած չէ, շատ կանայք են երազում նրան տեսնել իրենց «հերոսի» կերպարում:

«Աստղային ոճի» այս գրառումը նվիրված է այսօրվա «Հերոս»-ին` Էնրիկե Իգլեսիասին:

10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE