Ջասթին Բիբերը Ֆրենչ Մոնտանային 150 հազար դոլարանոց ոսկյա շղթա է նվիրել

13:06   8 փետրվարի, 2016

Ջասթին Բիբերը շնորհակալություն է հայտնել Ֆրենչ Մոնտանային՝ նրան նվիրելով 150 հազար դոլարանոց շղթա: Ինչպես գրում է TMZ –ը, կանադացի երգիչը ռեփ երգչին շնորհակալություն է հայտնել նոր երգը ստեղծելիս՝ իրեն ցուցաբերած օգնության համար:

Մի խոսքով նախապատմությունը հետեւյալն է՝ Ջասթինը ոսկյա շղթա էր նվիրել ռեփ երգչին անցած տարվա նոյեմբերին, երբ նրա ծննդյան օրն էր, իսկ երգը ձայնագրել էին հուլիսին՝ Մըրայա Քերիի ու T.I.–ի հետ միասին:

Հայտնում են, որ Ֆրենչը երեկ այդ շղթայի վրա 90 հազար դոլար արժողության ադամանդներ է ավելացրել:



© NEWS.am STYLE