Բեյոնսեն, Լեդի Գագան, Բրունո Մարսը ու Coldplay –ը` Սուպերգավաթի եզրափակիչ խաղի փառահեղ շոու ծրագրում

09:45   8 փետրվարի, 2016

Այս գիշեր հյուսիսամերիկյան Ազգային ֆուտբոլային լիգայի եզրափակիչ խաղն էր, որտեղ «Դենվեր Բրոնքոս» ակումբը հաղթել է «Քարոլինա Փանթերսին»՝ 24:10 հաշվով:


Եզրափակիչը կայացել է «Լիվայս» մարզադաշտում՝ քալիֆորնիական Սանթա -Քլարում:


Խաղից առաջ հիասքանչ Լեդի Գագայի կատարմամբ հնչել է ԱՄՆ հիմնը:


Ընդմիջումներին իրենց փառահեղ ծրագրերով են ելույթ ունեցել Բրունո Մարսը, Բեյոնսեն ու Coldplay –ը:


Բեյոնսեն իր շոուի ընթացքում հիշատակել է Մալքոլմ Իքսին (աֆրոամերիկացի իսլամական հոգեւոր առաջնորդ ու մարդու իրավունքների ջատագով):


Ըստ երեւույթին Բեյոնսեն իր կերպարի համար գաղափարները փոխառել էր 1993 թ. ԱՖԼ եզրափակիչ խաղում Մայքլ Ջեքսոնի ելույթից:


Բեյոնսեի մայրը լուսանկարվել է աղջկա խմբի հետ


Coldplay խմբի ելույթը ոգեւորել էլ հանդիսատեսին


Բրունո Մարսը կատարել է իր հիթերը


Երեքը միասին ապշեցուցիչ շոու էին կազմակերպել:


Այդ խաղի ամենաթանկարժեք տոմսերի գինը պաշտոնական կայքում գերազանցել է 13 հազար դոլարը:

Աղբյուր՝ Daily Mail, Just Jared, TMZ
Լուսանկարներ՝ CBS, Getty, Reuters, Splash, EPA, AP, Instagram, Invision



© NEWS.am STYLE