Մրցակցություն Նազենի Հովհաննիսյանի եւ Արմեն Աշոտյանի միջեւ

11:13   8 փետրվարի, 2016

Հայկական մամուլում յուրօրինակ մրցակցություն է սկսվել Նազենի Հովհաննիսյանի եւ Արմեն Աշոտյանի միջեւ: Վերջերս ինտերնետային կայքերից մեկը (Past.am) հրապարակել էր ուսումնասիրություն, ըստ որի՝ Facebook սոցիալական ցանցում բավականին ակտիվ օգտատեր համարվող Արմեն Աշոտյանը ունի մրցակից՝ ի դեմս Նազենի Հովհաննիսյանի:

Սակայն ինչպես երեւում է հայտնիների ֆեյսբուքյան էջերից՝ նրանք միայն ուրախ են, որ մրցակցում են միմյանց դեմ:

«Ես Նազենիի կողմնակից եմ»,- գրել է ԿԳ նախարարը:

«Դե ինչ ասեմ ։)))) առողջ մրցակցությունն ամեն դեպքում համ հաճելի է, համ արդյունավետ ։)))) Հետաքրքիր դիտարկում-հաշվարկ էր»,- Facebook-ում նշել է Նազենիին:

 



© NEWS.am STYLE