Էլթոն Ջոնը մասնակցել է Ջեյմս Քորդենի «Ավտոմոբիլային կարաոկե» շոուին

14:10   8 փետրվարի, 2016

Իր Carpool Karaoke շոուի շրջանակում Ջեյմս Քորդենը որեւէ հանրահայտ մարդու խնդրում է իր հետ շրջել մեքենայով ու միասին կարաոկե երգել:

Այս անգամ նրա շոուի հյուրն էր Էրթոն Ջոնը, որը կատարել է իր հանրահայտ հիթերը ՝ Your Song, Don’t Let the Sun Go Down on Me, I’m Still Standing,Crocodile Rock,Tiny Dancer.

Նշենք, որ մի քանի օր առաջ Էլթոն Ջոնը հայտնվել էր Լոնդոնի Սենթ Փանքրաս կայարանում, որտեղ 68- ամյա երաժիշտը նստել էր Yamaha «հանրային» դաշնամուրներից մեկի մոտ ու նվագել:

Քորդենի նախորդ հյուրերից էր Ադելը, որը հաղորդավարի հետ միասին երգել էր Spice Girls խմբի Wannabe ու Նիքի Մինաժի Monster երգերը: 27-ամյա երգչուհին նաեւ իր սեփական հիթերն էր կատարել ՝ Hello-ն եւ Rolling in the Deep-ը:



© NEWS.am STYLE